ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի Ֆրանսիայի առաջնության շրջանակներում կայանալիք իր թիմի առաջիկա 2 հանդիպումները` որակազրկման պատճառով:
Շվեդ լեգիոները որակազրկվել է «Սենտ- Էտյեն»-ի դեմ խաղում դարպասապահ Ստեֆան Ռյուֆեի դեմ կոպիտ խաղ ցուցադրելու համար:
Այդպիսով՝ Իբրահիմովիչը չի մասնակցի իր թիմի`«Մոնպելյե»-ի և «Ռեն»-ի դեմ հանդիպումներին: Նշենք, որ 31-ամյա հարձակվողը 10 գոլ է հեղինակել և ներկայումս Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկուն է:








































