Ֆրանսիացի Նասեր Բուխանին, ով դարձավ «Ջիրո-2014»-ի երկու փուլերի հաղթող, պարգևատրման արարողության ժամանակ հասկացավ, որ չեմպիոնական համբույր ստանալը նույնքան դժվար է, որքան չեմպիոնության հասնելը:
23-ամյա հեծանվորդը, ով ալժիրյան ծագում ունի, հաջողության հասնելուց հետո տեղի ունեցած պարգևատրության ժամանակ դրան մասնակցող գեղեցկուհուց ստացավ ծաղիկներ և ցանկացավ համբուրել նրան, բայց աղջիկը քաղաքավարի կերպով հրաժարվեց այդ առաջարկից:

Սակայն, Բուխանիին այդուհանդերձ ընդամենը մի քանի րոպե անց հաջողվեց հասնել իր նպատակին: Ընդ որում, նա համբույրների արժանացավ գեղեցիկ սեռի միանգամից երկու ներկայացուցիչների կողմից:







































