Պերուի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում Լիմայի «Ալյանսա»-ն, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքական հրավիրված Մաուրո Գևգեոզյանը, սեփական հարկի տակ ընդունել էր «Ինտի Գաս Դեպորտես»-ին:
Հայ ֆուտբոլիստն աչքի է ընկել հանդիպման 29-րդ և 51-րդ րոպեներին` դառնալով դուբլի հեղինակ և խփելով իր թիմի երկրորդ և երրորդ գոլերը:
Հավելենք, որ հանդիպումն ավարտվել է 4:0 հաշվով` հօգուտ «Ալյանսա»-ի: