«Ֆորմուլա 1»-ի «Ֆերարի» թիմի արշավորդ Ֆերնանդո Ալոնսոն Աբու Դաբիի գրան պրից հետո կիսվել է կարծիքով:
Հիշեցնենք, որ նրան հաջողվեց գրավել երկրորդ տեղը ու կրճատել իր ու Ֆետելի միջև եղած միավորների տարբերությունը:
«Շատ ուրախ եմ, որ այս կիրակի առողջ մրցակցություն էր: Ֆետելի տուգանքից հետո մենք կարողացանք առաջ պոկվել հիանալի մարտավարության շնորհիվ:
Ի վերջո Ռայկոնենը կորցրեց արագությունը, ու մենք գրոհում էինք, սակայն ժամանակը չբավականացրեց: Երկրորդ տեղը առավելագույնն էր, ինչին կարող էի ապավինել: Կարող եմ ասել, որ հիանալի կիրակի էր, ու մենք պայքարելու ենք մինչև վերջ», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում AS-ը:








































