Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 10-րդ տուրում կայացած «Նյուքասլ»-ի դեմ խաղը 600-րդն էր Սթիվեն Ջերարդի համար` «Լիվերպուլ»-ի կազմում:
Ջերարդը «մերսիսայդցիներ»-ի կազմում իր մեկնարկային խաղն անցկացրել է 1998թ.: 32-ամյա Ջերարդը «Լիվերպուլ»-ի ավագ է դարձել 2003թ.:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլ» – «Նյուքասլ» խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Հյուրերի կիսապաշտպան Յոհան Կաբայի գոլին պատասխանեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը:








































