«Շալկե 04»-ի տնօրեն Հորսթ Հելդտը հաստատել է, որ 22-ամյա կիսապաշտպան Լյուիս Հոլտբին կարող է անգլիական ակումբներից մեկը տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ֆուտբոլիստի գործակալը վերջերս հայտնել է, որ իր հաճախորդը հետաքրքիր առաջարկ է ստացել անգլիական ակումբից: «Շալկե-04»-ը, սակայն, չի ցանկանում հրաժարվել Գերմանիայի երիտասարդական հավաքականի ավագի ծառայություններից: Այնուամենայնիվ ակումբում հասկանում են, որ Լյուիսն Անգլիա է ձգտում, որն իր հոր ծննդավայրն է:
«Կոնկրետ առաջարկներ կան: Լյուիսն անգլիական արմատներ ունի, և ես հասկանում եմ, որ նա ձգտում է իրագործել վաղեմի երազանքը: Ներկայումս մենք վերջին անգամ ենք փորձում նրա հետ պայմանավորվածություն ձեռք բերել նոր պայմանագրի շուրջ: Կարծում եմ` մենք շահավետ առաջարկ կարող ենք անել: Սակայն Հոլտբիի պայմանագրի ժամկետն ավարտվում է մրցաշրջանի ավարտից հետո: Ուստի նա ազատ է իր ընտրության մեջ»,- հայտնել է Հելդտը Bild-ին տված հարցազրույցի ընթացքում:








































