El Mundo Deportivo-ի տեղեկությունների համաձայն` «Բարսելոնա»-ն հետաքրքրված է «Պորտու»-ի և Կոլումբիայի ընտրանու հարձակվող Ջեքսոն Մարտինեսի ծառայություններով:
Լրատվամիջոցը հայտնում է, որ կատալոնացիների սկաուտը ներկա է եղել Պորտուգալիայի առաջնության շրջանակներում «Պորտուի»` «Մարիտիմու»-ի դեմ խաղին` Մարտինեսի գործողություններն ուսումնասիրելու նպատակով: Նշված խաղում Մարտինեսը դուբլ է հեղինակել:
26-ամյա Ջեքսոնը «Պորտու» է տեղափոխվել 2012 թվականի ամռանը: Ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 9 մլն եվրո է վճարվել: Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը 8 խաղ է անցկացրել և 8 գոլ հեղինակել:








































