Ռոբերտ Հովհաննիսյանը և Վլադիմիր Հակոբյանը Սանկտ-Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում վեց տուրից հետո վաստակել են 5-ական միավոր: Նրանք կես միավորով են ետ մնում առաջատարներից` Ալեքսանդր Շիմանովից, Անտոն Դեմչենկոյից (Ռուսաստան), Իլյա Սմիրինից (Իսրայել), Ալեքսանդր Արեշչենկոյից (Ուկրաինա):
Ավետիք Գրիգորյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Գոռ Հայրապետյանը վաստակել են 4,5-ական միավոր:








































