Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալն այս հարցին դրական պատասխան է տվել: Ըստ կայքի տեղեկությունների՝ իտալական թիմի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին որոշում է կայացրել հրաժարվել ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ծառայություններից:
Goal.com-ն Ալեգրիի փոխարինողների հավանական թեկնածուների թվին դասում է Պեպ Գվարդիոլային, Լուչիանո Սպալետիին, Ռաֆա Բենիտեսին, Ֆիլիպո Ինձագիին և, զարմանալիորեն, Ռոբերտո Մանչինիին:








































