Անգլիական «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հերքել է լուրերն այն մասին, թե ինքը կարող է գլխավորել անգլիական «Բլեքբերն»-ը: Նշենք, որ թիմը մնացել է առանց գլխավոր մարզչի, քանի որ Սթիվ Քինը հրաժարական է տվել:
«Սա այն չէ, ինչն ինձ պետք է հիմա կամ ապագայում: Այդ աշխատանքն ինձ համար չէ: Չեմ բացառում, որ կարող է գլխավորեմ այնպիսի ակումբ, որ Պրեմիեր Լիգան է ներկայացնում, սակայն ոչ այս տարբերակը»,- ասել է Ռեդնապը:








































