Մեքսիկացի միլիարդատեր Կարլոս Սլիմը ցանկանում է ձեռք բերել իսպանական ֆուտբոլային ակումբներից մեկը, որի անունը չի հրապարակվում: Ըստ AS-ի՝ Կարլոսը պատրաստվում է հսկայական ներդրումներ կատարել ակումբում, իսկ նպատակը միմիայն չեմպիոնության համար պայքարն է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Սիլմը ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկո»-ն, որի ղեկավարները 1 տըարի առաջ ակումբը վաճառելու ցանկություն են հայտնել:
Սլիմի կարողությունները Forbes-ը գնահատել է 61 մլրդ դոլար:








































