WBO վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (39-4) հայտնել է Նիկոլա Սյեկլոցայի (26-1) դեմ մենամարտից իր ակնկալիքների մասին: Այն, հիշեցնենք, կայանալու է Գերմանիայում` մայիսի 3-ին:
«Ես որևէ մեկի ապացուցելու ոչինչ չունեմ: Բացառությամբ` ինքս ինձ: Պետք է ապացուցեմ, որ դեռ հաջողությունների մեծ ցանկություն ունեմ, պետք է պահպանեմ մարզավիճակս: Կհանգստանամ 40 տարեկանում, երբ ավարտեմ կարիերաս:
Սյեկլոցան ֆիզիկապես հզոր է և իր կարիերայում միայն մեկ անգամ է պարտվել` Սակիո Բիկոյին: Նա լավ տեխնիկա ունի, բայց չեմ կարծում, թե դա բավական է`ինձ հաղթելու համար»,- Boxing Scene-ը մեջբերում է Աբրահամի խոսքերը:








































