Երեքշաբթի Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակներում միմյանց են բախվելու «Միլան»-ն ու «Պալերմո»-ն: Միլանյան թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամեն ինչ անելու է, որ իր թիմը երկրորդ անընդմեջ հաղթանակը տանի:
««Պալերմո»-ն հիմա լավ մարզավիճակում է: Առհասարակ, տնային հանդիպումներում նրանք լավ են հանդես գալիս: Մեզ համար հեշտ հանդիպում չի լինելու: Հատկապես անհրաժեշտ է ուշադիր լինել պաշտպանությունում, գլխավորապես պետք է հետևել Ֆաբրիցիո Միկոլիին:
Կարծում եմ՝ վաղը Պատոն ու Էլ Շարավին միասին խաղադաշտ դուրս կգան: Ստեֆանի համար լավ մրցաշրջան է ստացվում: Նա հրաշալի հարմարվեց ակումբին: Պատոն վնասվածքից հետո ևս լավ խաղ ցույց տվեց:
Միանշանակ խաղին չի մասնակցի Քևին-Փրինս Բոատենգը, քանի որ վնասվածք ունի, իսկ ահա Սալի Մունտարին շարք է վերադարձել»,- ասել է Ալեգրին:








































