Այս մրցաշրջանում առաջին անգամ Ալեշանդրե Պատոն «Միլան»-ի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ «Ջենոա»-ի դեմ խաղում երկար վնասվածքից հետո, որի պատճառով բաց էր թողել մրցաշրջանի մեկնարկը:
«Ես նորից կենդանացա: Վազում էի, խաղում, արագանում ու ոչ մի ցավ չէի զգում: Այնպես որ ես պարզապես երջանիկ եմ: Սա ինձ համար շատ կարևոր երեկո էր:
Ցավոք, չկարողացա գոլ խփել, բայց փորձում էի օգնել թիմակիցներիս: Հուսով եմ`հաջորդ խաղում կկարողանամ աչքի ընկնել:
Էլ Շարավին հիանալի խաղացող է: Նա անընդհատ կատարելագործում է իր խաղն ու ճիշտ ուղու վրա է: Հուսով եմ`նա «Միլան»-ում մեծ հաջողությունների կհասնի:
Մեզ համար հեշտ չէր: Վերջին պարտություններից հետո կարևոր էր երեք միավոր վաստակելը: Հիմա կարելի է մոռանալ այդ պարտությունների մասին ու կենտրոնանալ մյուս խաղերի վրա»,- Պատոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:








































