Ռուսական «Կրասնոդար»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի շրջանակներում կայացած «Վոլգա» – «Կրասնոդար» հանդիպումը:
«Ըստ էության՝ բարդ է հանդիպում անցկացնել, երբ ցուրտ եղանակ է: Սակայն եղանակը ցուրտ էր երկու թիմերի համար էլ: Այնպես որ չի կարելի ասել, թե իմ ցուցանիշը կախված էր եղանակից:
«Վոլգա»-ի պաշտպանությունը, պետք է ասեմ, շատ լավ խաղաց: Իսկ իմ խաղը… Չգիտեմ, գուցեև ագրեսիվ չէի խաղում մրցակցի տուգանային հրապարակում:
Արդյոք կարծում եմ՝ ոչ-ոքին վատ արդյունք չէ՞. այս պարագայում՝ ոչ: Մենք Նիժնի Նովգորոդ էինք գնացել հաղթանակի համար ու պետք է հաղթեինք»,- ասել է Մովսիսյանը:








































