Չնայած այն հանգամանքին, որ իտալական «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին շարունակում է պնդել, որ իր թիմը չի պատրաստվում գլխավոր մարզչի պաշտոնից ազատել Մասիմիլիանո Ալեգրիին՝ իտալական La Nazione-ն այլ կարծիքի է: Ըստ աղբյուրի՝ «Միլան»-ը մոտակա օրերս կարող է նոր գլխավոր մարզիչ ունենալ:
Ինչպես տեղեկացնում է La Nazione-ն, «Միլան»-ի գլխավոր մարզիչ դառնալու ամենահավանական թեկնածուն Ռաֆայել Բենիտեսն է՝ «Լիվերպուլ»-ի նախկին մարզիչը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիմին չի հաջողվում համաձայնության գալ Գվարդիոլայի հետ՝ Բենիտեսի տարբերակն ամենահավանականն է այս պահին:








































