«Յուվենթուս»-ը շարունակում է ուսումնասիրել «Աթլետիկ»-ի հարձակվող Ֆերնանդո Լիորենտեի իրավունքների ձեռք բերման հնարավորությունը:
Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ թուրինյան ակումբը նոր առաջարկով կդիմի Բիլբաոյի թիմին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ընդ որում՝ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց իտալացիները չեն ցանկանում վճարել 30 մլն եվրոյից ավելի:
«Աթլետիկ»-ի առաջատարը հրաժարվել է երկարաձգել ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետները և զրկվել է մեկնարկային կազմում իր տեղից: Լիորենտեն վիրավորված է Բիելսայից և պատրաստ է «Յուվենթուս» տեղափոխվել:








































