Ֆորմուլա 1-ի ավարտին մնում է ընդամենը 4 գրան պրի, իսկ հաղթելու հավակնություններ ունեն միանգամից 6 արշավորդներ՝ Սեբաստիան Ֆետելը, Ֆերնանդո Ալոնսոն, Կիմի Ռայկոնենը, Լուիս Հեմիլթոնը, Մարկ Ուեբերն ու Ջենսոն Բաթոնը:
Ճիշտ է, բացի Ալոնսոյից մյուսների շանսերը գրեթե չնչին են: Իսկ Ալոնսոլ էլ հաղթելու համար պետք է երեք գրան պրի ավարտի առաջին տեղում, իսկ 4-րդն էլ ավարտի 5-րդից ոչ պակաս տեղում:
Հաղթելու գլխավոր հավակնություններն ունի Ֆետելը, ով և հիմա ընթանում է առաջատար դիրքում: Այսպիսով նա կարող է դառնալ աշխարհի կրկնակի չեմպիոն: