Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի նախագահ Նասեր Ալ-Հելայֆին հաստատել է այն տեղեկատվությունը, որ իր թիմը հետաքրքրված է իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Դանիելե դե Ռոսիի ծառայություններով:
«Ճիշտ է՝ մենք հետաքրքրված ենք Դե Ռոսիի ծառայություններով: Նա հիասքանչ ֆուտբոլիստ է, սակայն մենք չենք բանակցում մամուլի միջոցով»,- Sky Sport Italia-ն փոխանցում է Նասեր Ալ-Հելայֆիի խոսքերը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դե Ռոսիի ու «Ռոմա»-ի գլխավոր մարզչի փոխհարաբերությունները լարված են:








































