Спорт-Экспресс թերթն իր ընթերցողների շրջանում կազմակերպել էր հարցում՝ սեպտեմբեր ամսվա ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստի որոշման նպատակով:
Հարցման արդյունքում լավագույնը ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը՝ ստանալով 41 միավոր:
Երկրկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Դնեպրոպետրովսկի «Դնեպր»-ի խաղացող Եվգենի Կոնոպլյանկան (39 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակեց ԲԱՏԵ-ի խաղացող Վիտալի Ռոդիոնովը (38 միավոր):








































