Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Չեմպիոնների լիգա. Վենգերի ստի գինը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Բարսելոնա»-«Արսենալ» խաղից առաջ թե՛ Արսեն Վենգերը, թե՛ «Արսենալ»-ի ֆուտբոլիստները միաբերան պնդում էին, որ իրենք պետք է խաղան իրենց հարձակվողական ֆուտբոլը: «Բարսելոնա»-ն ոչ միայն այլ կերպ չի կարողանում խաղալ, այլև դրա փորձերն էլ երբևէ չի կատարել: «Արսենալ»-ն էլ չէր փորձել, սակայն Արսեն Վենգերը ստեց, խաբեց բոլորին և փորձեց ճակատագիրը: Ինչպես հետագայում պարզվեց, առաջին հերթին խաբեց ինքն իրեն: Ստելու համար ֆրանսիացուն չի կարելի մեղադրել. դա նրա մարզչական իրավունքների մեջ է մտնում, սակայն քառորդ եզրափակիչում «Բարսելոնա»-ն է, և՝ արժանիորեն:

Այսքան դժգույն խաղ «Արսենալ»-ի կատարմամբ երևի ոչ ոք չէր տեսել: Ամբողջ հանդիպումն անցավ բացառապես կատալոնացիների գրոհներով: Եթե սկզբում լոնդոնցիները ինչ-որ չափով կարողանում էին պաշտպանվել, որոշ դեպքերում էլ սկզբում՝ Շեսնին, այնուհետև նրան փոխարինած Ալմունիան էին փրկում թիմին, ապա առաջին խաղակեսի ավելացված 3-րդ րոպեին Ինեստայի փոխանցումից հետո Մեսսին գերազանց կերպով շրջանցեց Ալմունիային և գնդակն ուղարկեց դատարկ դարպասը:

Երկրորդ խաղակեսում բոլորը սպասում էին, որ Վենգերը կվերադասվորի թիմը, և վերջապես կտեսնեն իրենց ճանաչած «Արսենալի»-ն: Հաշիվն ի վերջո հավասարվեց, սակայն լոնդոնցիներն այդ դրվագում նույնպես դիտողի դերում էին. անկյունայինի խաղարկումից հետո Բուսկեսը գլխի գեղեցիկ հարվածով գրավեց Վալդեսի դարպասը: Այդպես էլ մինչև խաղի ավարտը ոչ մի հարված չգրանցվեց կատլոնացիների դարպասին: Բարսելոնայի գրոհները գնալով ավելի մեծ վտանգ էին պարունակում իրենց մեջ: Դրան նպաստեց նաև վան Պերսիի հեռացումը. հոլանդացին սուլիչից հետո գնդակին հարվածելու համար երկրորդ դեղին քարտով պատժվեց ու հեռացվեց խաղադաշտից: Նշենք, որ հանդիպման գլխավոր մրցավար Մասսիմո Բուզական դեռ առաջին խաղակեսում կարող էր հեռացնել վան Պերսիին ոչ խաղային իրադրությունում մրցակցին հարվածելու համար: Ինչևէ, «Բարսա»-ն գրոհում էր, և գոլը հասունանում էր: 69-րդ րոպեին Ինեստա Վիլյա Չավի եռաքայլ կոմբինացիայից հետո վերջինս ստիպեց Ալմունիային երկրորդ անգամ գնդակը հանել սեփական դարպասից: 2 րոպե անց Պեդրոն բարձր արագությամբ ներխուժեց տուգանային հրապարակ: Նրա դիմաց հայտնված Կոնսելնիի գործողություններում մրցավարը կանոնների խախտում նկատեց: Մեսսին հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը` 3:1: Մնացած 20 րոպեի ընթացքում «Բարսելոնա»-ն նվազագույնը 5 անգամ կարող էր դնել այս հանդիպման վերջակետը, բայց Գվարդիոլայի սաները շարունակում էին չօգտագործել իրենց ստեղծած գոլային պահերը և կարող էին պատժվել դրա համար: Փոխարինման դուրս եկած Նիկլաս Բենդտները միայնակ հայտնվեց Վալդեսի առաջ ու չկարողացավ լավ կասեցնել գնդակը, Մասկերանոն հասցրեց դանիացու ոտքերի տակից հանել այն:

«Բարսելոնա»-ն արժանիորեն հաղթեց և քառորդ եզրափակիչում է: Վենգերի սուտը, ինչպես պարզվեց, այնքան էլ անմեղ չէր. «Արսենալ»-ի երկրպագուներից շատ ժամանակ կպահանջվի ֆրանսիացուն ներելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում