Ֆրանսիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման Ճապոնիայի հավաքականի դեմ ընկերական խաղում պարտություն կրելուց հետո հայտարարել է, որ Իսպանիայի ընտրանու դեմ խաղը բացարձակապես այլ է լինելու:
Նշենք, որ Ֆրանսիայի հավաքականն ընկերական խաղում 1:0 հաշվով պարտություն է կրել Ճապոնիայի ընտրանուց:
«Բոլորը գիտեն, որ Իսպանիայի հավաքականի դեմ խաղում ես խաղալու եմ իմ թիմակիցների դեմ, որոնց հետ հանդես եմ գալիս Մադրիդի «Ռեալ»-ում: Հարկավոր չէ վախենալ այդ թիմից. ուղղակի պետք է ցուցադրել մեր որակները:
Այոˊ, մենք պարտվեցինք Ճապոնիայի հավաքականին, բայց ժամանակ ունենք իրավիճակը շտկելու: Կարծում եմ՝ երկրպագուներն անհանգստանալու առիթ չունեն. Ֆրանսիան լավ թիմ ունի»,- ասել է Բենզեման:








































