Էրիսլանդի Լարան մեկնաբանել է WBC տիտղոսի պաշտոնական հավակնորդի անվանն արժանանալու համար Վանես Մարտիրոսյանի հետ առաջիկա մենամարտը: Այն կկայանա նոյեմբերի 10-ին` Լաս-Վեգասում:
«Ես անչափ հարգում եմ իմ թիմը, քանի որ ճիշտ խորհուրդներ եմ ստանում` հաջողությունների հասնելու համար: Նրանք գիտեն, թե որքան եմ ցանկանում ես մենամարտել:
Մարտիրոսյանը չգիտի` ինչ է իրեն սպասվում: Ֆիզիկական պատրաստվածության մարզիչ Էդվարդ Ջեքսոնի աշխատանքը կնպաստի իմ լավագույն մարզավիճակին: Ես պատրաստ կլինեմ 100%-ով»,- ասել է Լարան: