Շախմատի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը Չինաստանի Նանցզին քաղաքում ավարտված «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Անանդը վերջին 10-րդ տուրում հանդիպեց երկրորդ տեղի գլխավոր հավակնորդ, ֆրանսիացի Էթյեն Բաքրոյի հետ: Անանդին հաջողվեց հաղթանակ տոնել, Բաքրոն պարտիայի 33-րդ քայլից հետո ճանաչեց իր պարտությունը:Անանդն իր ակտիվում ունի 6 միավոր` 10-ը պարտիաներից հետո: Այս մրցաշարի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը ոչ-ոքիով ավարտեց ադրբեջանցի գրոյսմաստեր Հաշիմովի հետ հանդիպումը, իսկ ահա բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովը 42-րդ քայլից հետո ստիպեց, որպեսզի չինացի շախմատիստ Վան Յուեն ճանաչի պարտությունը:
Մրցաշարային աղյուսակը`
1.Մագնուս Կառլսեն – 7մ.
2.Վիշվանաթան Անանդ-6մ.
3.Էթյեն Բաքրո -5մ.
4-5.Վեսելին Թոփալով -4,5մ.
4-5Վուղար Հաշիմով -4,5մ.
6.Վան Յուե -3մ.