Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականի՝ ԱԱ ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Դանիայի հավաքականների հետ առաջիկա հանդիպումների ծրագիրը:
Կիրակի օրը Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին կհարապարակի այն ֆուտբոլիստների անունները, որոնք կարող են մասնակցել այդ հանդիպումներին:
Թիմը նախապատրաստական փուլը կսկսի հոկտեմբերի 8-ին՝ Կովերչիանոյում: Հոկտեմբերի 10-ին Իտալիայի հավաքականը Պիզայից չարտերային չվերթով կժամանակի Երևան: Պրանդելիի թիմը հայրենիք կվերադառնա հոկտեմբերի 13-ին՝ Երևան – Ֆլորենցիա չարտերային չվերթով, և կնախապատրաստվի Դանիայի հավաքականի հետ հանդիպմանը:








































