Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն անհանգստացած է, քանի որ Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014 թվականի առաջնության անցկացման համար նախատեսված օբյեկտների շինարարության ժամկետները չեն պահպանվում:
«Աշխարհի առաջնությունն ու այնուհետև 2016 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերը 2 կարևորագույն իրադարձություններ են Բրազիլիայի պատմության մեջ: Չեմ կասկածում, որ մարզիկներն արժանի ելույթ կունենան:
Խնդիրն այն է, որ մարզադաշտերի շինարարությունը կարող են չհասցնել ավարտել ժամանակին, և այդ ժամանակ մեզ խայտառակություն է սպասվում` ամբողջ աշխարհի առջև»,- բրազիլական լրատվամիջոցները մեջբերում են Պելեի խոսքերը:








































