«Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի կարծիքով` Ռուսաստանի չեմպիոնի հետ առաջիկա հանդիպումը բարդ ընթացք է ունենալու:
«Մեզ անհրաժեշտ է 3 միավոր վաստակել: Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի հանդիպումների մեկնարկից առաջ մենք ֆավորիտ էինք համարվում, սակայն առաջին տուրի արդյունքները ցույց տվեցին, որ մրցակցությունը գրեթե հավասար է: Փլեյ-օֆֆի ուղեգրերի ճակատագիրը որոշվելու է վերջին տուրում:
«Զենիթ»-ն իրեն հիանալի է դրսևորում Ռուսաստանում: Մեզ համար բարդ կլինի մեր հաշվին միավոր գրանցել»,- նշել է Ալեգրին:
Հիշեցնենք, որ առաջին տուրում «Միլան»-ը ոչ-ոքի է խաղացել «Անդերլեխտ»-ի հետ, իսկ «Զենիթ»-ը 3:0 հաշվով պարտություն է կրել «Մալագա»-ից:









































