La Stampa-ն հայտնել է, որ «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է մարզչական գործունեության վերադառնալ դեկտեմբերին:
Թուրինյան պարբերականում նշվում է, որ Tnas-ը պատրաստ է նվազեցնել Կոնտեի որակազրկման ժամկետը, ինչի առումով ակումբում լավատեսորեն են տրամադրված: Սակայն 4 կամ 5 ամիսներն, այնուամենայնիվ, ուժի մեջ կլինեն: Ուստի որակազրկման ժամկետի ավարտը դեկտեմբերի սկզբին կամ հունվարի սկզբին կլինի:
Պարբերականը հայտնում է, որ իրադարձությունների նման շրջադարձը կնշանակի դատապաշտպաններ Ջուլիա Բոնջորնոյի, Անտոնիո Դե Ռեսիսայի և Լուիջի Կյապերոյի հաղթանակն այն փաստից հետո, երբ երկրորդ աստիճանի դատարանն անփոփոխ էր թողել կարգապահական կոմիտեի որոշումը: Անտոնիո Կոնտեն, սակայն, չի ուրախանում նման հաղթանակից, քանի որ ամբողջովին անմեղ է համարում իրեն:







































