Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Օսկարը խոսել է Անգլիա տեղափոխությունից հետո իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Բրազիլացին հայտարարեց, որ ցանկանում է դառնալ ակումբի լեգենդը, ինչպես Ջոն Թերին ու Ֆրենկ Լեմպարդը:
«Ցանկանում եմ դառնալ «Չելսի»-ի լեգենդը, ինչպես Թերին և Լեմպարդը: Նրանք մեծ ներդրում ունեն ակումբի հաջողություններում:
Իմ կյանքում շատ բան է փոխվել: Այժմ պաշտպաններն ավելի ուշադիր են հսկում ինձ, իսկ մամուլն ավելի մեծ ուշադրություն է դարձնում»,- բրազիլացու խոսքերը մեջբերում է The Mirror-ը:









































