Բրազիլացի հարձակվող Ռոբինյոն հունվարին կարող է լքել «Միլան»-ը: Այդ մասին են հայտնում իտալական լրատվամիջոցները:
Նշվում է, որ ինքը` ֆուտբոլիստը, ով վերջերս է ապաքինվել վնասվածքից և շարք վերադարձել, գոհ չէ «ռոսսոներիներ» -ի կազմում հարձակվողի դիրքը զբաղեցնելու համար մեծ մրցակցությունից, ուստի և ցանկանում է լքել ակումբը:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է բրազիլական «Սանթոս»-ը, սակայն ընթացիկ տարվա ամռանը Ռոբինյոյի տրանսֆերային գործարքը չկայացավ, քանի որ ակումբներին չի հաջողվել համաձայնության գալ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի հարցում:








































