Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը իր կարծիքն է հայտնել 2011/12 թթ. մրցաշրջանի «Ոսկե գնդակ»-ի վերաբերյալ:
Նշենք, որ հնարավոր հաղթողների թվում նշվում են կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին, կիսապաշտպան Անդրես Ինյեստան և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:
«Մեզ չի հետաքրքրում` մրցանակը կստանա Մեսսի՞ն, թե՞ Ինյեստան: Նրանք երկուսն էլ հավասարապես արժանի են «Ոսկե գնդակ»-ին: Վերջ ի վերջո, ֆուտբոլը թիմային մարզաձև է»,- հայտարարել է Ռոսելը:
Հիշեցնենք, որ վերջերս իսպանական լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ «Ոսկե գնդակ»-ին արժանանալու է Անդրես Ինյեստան:








































