Իսպանական դատարանը ստիպել է «Բարսելոնա»-ին 450 հազար եվրո վճարել Մեսսիի նախկին գործակալ Ռոդոլֆո Կինոտային, ով «կապտանռնագույներ»-ի ակումբ է տեղափոխվել 2005 թվականին:
Կատալոնական ակումբը պետք է վճարի գումարը մինչև հոկտեմբերի 7-ը` «Ռեալ»-ի հետ հանդիպման օրը:
Նշենք, որ Մեսսիի հայրը դրժել է իր որդու` Կինոտայի հետ համագործակցության պայմանագիրը 2007 թվականին: Բայց քանի որ Լիոնելի պայմանագրի ժամկետի առաջին երկարաձգումը կայացել է ավելի վաղ, գործակալը պետք է կոմիսիոն վճար ստանար:








































