Հեղինակավոր Goal.com-ը հաղորդում է, որ անգլիական «Չելսի»-ի հարձակվող Դանիել Ստարիջը մոտ է թիմը լքելուն:
Ֆուտբոլիստը լարված փոխհարաբերություններ ունի ակումբի մարզչական անձնակազմի հետ: Ստարիջը նաև դժգոհում է խաղալու հնարավորություն չստանալու համար: Լոնդոնյան կողմը, ըստ աղբյուրի, պատրաստ է 15 միլիոն եվրոյի դիմաց հրաժարվել խաղացողի ծառայություններից:
Հավելենք, որ Ստարիջի ծառայություններով հետաքրքրված է անգլիական մեկ այլ ակումբ՝ «Լիվերպուլ»-ը:








































