«Պիտսբուրգ»-ի ռմբարկու Եվգենի Մալկինն ուրախ է, որ լոկաուտի ժամանակ հարազատ «Մագնիտկա»-ն հզորացնելու հնարավորություն կունենա:
«Ողջ ամառն անցկացրել եմ լոկաուտի սպասումով: Պաշտոնապես հայտարարված ժամկետներում ինձ զանգահարեց գործակալը: 2 ժամ անց ես արդեն ստորագրեցի պայմանագիրը:
Պոլ Մորիսին լավ եմ ծանոթ: Մեր ճանապարհները հաճախ են խաչվել: «Կարոլինա»-ն հզոր թիմ էր, և այդ ագրեսիվ մեթոդը Մորիսը ներդնում է «Մետալուրգ»-ում:
Նշեմ, որ վերջին 6 տարիների ընթացքում օվկիանոսից այն կողմ հոկեյը մեծ տարածում է ստացել: Գրեթե յուրաքանչյուր խաղի մարզադաշտը լեփ-լեցուն է: Այդ պատճառով էլ երկարատև լոկաուտը ոչ ոքի ձեռնտու չէ: Ոչ ոք չի ցանկանում գումար ու ժամանակ կորցնել: Կարծում եմ` այդ հարցում շուտով փոխհամաձայնություն ձեռք կբերվի»,- Մալկինին մեջբերում են ռուսաստանյան լրատվամիջոցները:








































