«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ գոհ է կիսապաշտպան Խավի Գարսիայի և պաշտպան Մայկոնի ցուցադրած խաղից:
Իսպանացին և բրազիլացին խաղադաշտ են դուրս եկել Անգլիայի Պրեմիեր Լիգայի չորրորդ տուրի շրջանականերում «Սթոք Սիթի»-ի հետ տեղի ունեցած խաղում: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ Գարսիան մեկնարկային խաղում առանձնացել է գոլով:
«Կարծում եմ` Գարսիան շատ կարևոր գոլ է խփել, բացի դրանից` նա գոլային պահ ուներ: Նա լավ խաղ ցուցադրեց, ինչպես Մայկոնը: Առաջին խաղի համար նրանք իրենց շատ լավ դրսևորեցին»,- հայտարարել է իտալացի մասնագետը:







































