Սեպտեմբերի 8-ին Մոնցայում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ժամանակ աշխարհահռչակ ավտոարտադրող «Ֆերարի» ընկերությունը համաձայնագիր ստորագրեց իսպանական Santander բանկի հետ: Նոր պայմանագիրը կգործի մինչև 2017 թվականը: Այս մասին տեղեկանում ենք «Ֆերարիի» պաշտոնական կայքից:
Նշանավոր արարողությանը ներկա էին «Ֆերարիի» նախագահ Լուկա դի Մոնտեզեմոլոն և Santander-ի նախագահ Էմիլիո Բոտինը: Ըստ գործարքի՝ Սինգապուրի գրան պրիի ժամանակ «Ֆերարին» պարտավորվում է իր մեքենայի վրա փակցնել մի գրություն, որի վրա գրված կլինի. «Santander՝ Euromoney համակարգի լավագույն բանկն աշխարհում»: