«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին չի ցանկացել երկարաձգել ակումբի հետ ստորագրած իր պայմանագիրը: Այդ մասին հայտնի է դարձել մասնագետի և ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հանդիպումից հետո:
Մացարիի` «Նապոլի»-ի հետ պայմանագրի ժամկետը կլրանա 2013 թվականի ամռանը: Մասնագետին առաջարկել են նոր` եռամյա պայմանագիր ստորագրել ակումբի հետ, սակայն նա մերժել է:
Պատճառն այն է, որ Մացարին չի ցանկանում երկարաժամկետ պայմանագիր ստորագրել: Կողմերը կշարունակեն բանակցությունները մրցաշրջանի ավարտին:








































