Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին Պարագվայի ընտրանու նկատմամբ աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում 3:1 հաշվով տարած հաղթանակից հետո խոսել է երկրպագուների ջերմ աջակցության մասին:
«Այս հաղթանակը շատ կարևոր է մեզ համար: Չեմ կարող չնշել երկրպագուների աջակցությունը: Անհավանական է, երբ նման ջերմ աջակցություն ես ստանում: Այժմ մենք պետք է նախապատրաստվենք Պերուի հետ կայանալիք հանդիպմանը: Այդ մրցակցի հետ միշտ դժվար է պայքարել, սակայն մենք հնարավորություն ունենք ամրապնդել առաջատարի մեր դիրքը»,- հայտարարել է Մեսսին:








































