Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի 40-րդ օլիմպիադային:
9 տուրերից հետո մեր հավաքականը վաստակել է 15 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: 15-ական միավոր ունեն նաև Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հավաքականները:
10-րդ տուրում մեր ազգային թիմի հակառակորդը Հոլանդիայի ընտրանին է: Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա սև խաղաքարերով առավելության հասավ Անիշ Գիրիի նկատմամբ:
Պարտիան ավարտվել է 48-րդ քայլում:
Այսպիսով` Հայաստան – Հոլանդիա մրցավեճում հաշիվը դարձավ` 1.5:0.5: