Saturday, 14 09 2024
Ֆինանսավորում ենք միջազգային շուկա ուղղված ստարտափների, որոնք հեղափոխական արդյունք կարող են ապահովել
13:30
ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով
Հայաստանը պետք է վիզաների ազատականացումը վերածի Արևմուտքի հետ բիզնես հաղորդակցության միջոցի
Ռուսաստանը համբերություն է ցուցաբերում միջուկային պատասխան տալու հարցում․ Մեդվեդև
Ի՞նչ «կապիտալով» է Էրդողանը մեկնում ԱՄՆ Նա կցանկանա՞ «կոտրել» Ալիեւին
Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը
12:30
Ուղիղ․ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքի մեկնարկի ժող․ ուժերի հարթակի հավաք
Ալթայի երկրամասում թեթև ինքնաթիռ է կործանվել
Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
11:30
Հեյդար Ալիևի հիմնադրամը կֆինանսավորի Վատիկանի Սուրբ Պողոսի տաճարի վերականգնումը
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսը հյուրընկալել է Թուրքիայի փոքրամասնությունների մամուլի ներկայացուցիչներին
11:00
Նավթի գները նվազել են – 13/09/24
«Opel»-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ կա զոհ․ ըստ հավաքվածների՝ 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել վթարի պատճառ
Եվրամիությանը անդամակցելու մեր հայտը Հայաստանի անվտանգության բարձիկը ևս մեկ աստիճանով կբարձրացնի
Հորդառատ անձրևից առաջացած պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ
Միջանցքի հարցը Իրանի համար գոյաբանական խնդիր է. նա պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը
Հացատանը հրդեհ է բռնկվել
Վրացական տուրիզմի հաջողության գաղտնիքը. նրանք վաճառում են, ոչ թե տուրփաթեթներ, այլ էմոցիաներ
Հրդեհ ավտոտնակում
09:30
Պետք է ընտրեն «երկու չարիքից փոքրագույնը»․ Հռոմի պապը քննադատել է Թրամփին և Հարիսին
Լարսը բաց է
Ֆրանսիայի արտգործնախարարի այցը Հայաստան՝ Մակրոնից առա՞ջ, թե՞ նրա փոխարեն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Սպասվում են տեղումներ
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին
Երևանում. հեռուստաաշտարակը
ՔՊ նիստում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով
Ջրալցումներ՝ հորդառատ անձրևի հետևանքով

Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ

Տեղի ունեցավ ընդդիմադիր արտախորհրդարանական չորս ուժերի՝ «Հանրապետություն» կուսակցության, «Հանուն Հանրապետության» կուսակցության, Եվրոպական կուսակցության եւ Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդների և ղեկավար կազմերի ներկայացուցիչների հանդիպում,

Հանդիպման մասնակիցները, հայտնելով իրենց վճռականությունը ջանքեր գործադրելու․

Հայաստանի անկախության և ինքնիշխանության կայացման եւ եվրոպական ինտեգրման գործում, որը տեսնում են Հայաստանի արեւմտյան քաղաքականության ուժգնացման եւ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Հայաստանի լիիրավ անդամակցության մեջ,
Հայաստանի ինքնիաշխանությունը վտանգող Ռուսաստանից եկող սպառնալիքների դեմ պայքարում, որոնք արտահայտվում են երկրի ներքաղաքական կայունությունը խաթարող ներկայիս հրապարակային գործընթացներում,
Հայաստանի ներքաղաքական կյանքի առողջացման, բարեփոխումների, մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի, հատկապես դատական և իրավապահ համակարգերում վեթինգի իրականացման գործում, որոնք մնում են չլուծված իշխանությունների անհետեւողականության եւ կադրային խնդրահարույց քաղաքականության պատճառով,
Ալմա-Աթիի հռչակագրի սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման եւ սահմանագծման և սահմանազատման գործընթացի հաջող ավարտի գործում,
Արցախի խնդրի արդար հանգուցալուծման և միջազգային իրավական և քաղաքական մեխանիզմների գործադրմամբ Արցախի հայության վերադարձի, անվտանգության և իրավունքների ապահովման գործում,
ինչպես նաեւ վերահաստատելով իրենց հավատարմությունը քաղաքացիական ուժերի հետ համատեղ մինչ այժմ արտահայտած իրենց դիրքորոշումներին, որոնք ամրագրվել են, մասնավորապես, 2023թ․ փետրվարի 21-ի հայտարարության (Երևան), 2023թ․ սեպտեմբերի 30-ի հայտարարության (Երևան), 2023թ․ նոյեմբերի 13-ի հայտարարության (Բրյուսել), 2024թ․ մարտի 28-ի հայտարարության մեջ (Երևան), ինչպես նաև խորացնելով միմյանց միջեւ համախոհության եւ համագործակցության ավանդույթը՝ որոշեցին ձեւավորել Հայաստանի ժողովրդավարական ուժերի հարթակ։

Հիմնադրելով հարթակը` միջոցառմանը մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդներն իրենց հաստատակամ հավատարմությունը հայտնեցին Հայաստանի ժողովրդին՝ նպատակ ունենալով ստեղծել համախոհ քաղաքական և քաղաքացիական ուժերի արդյունավետ շփման համար անհրաժեշտ միջավայր։ Մշտական գործող այս «կլոր սեղանը» կնպաստի Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների առջև ծառացած քաղաքական եւ քաղաքացիական խնդիրների և մարտահրավերների շուրջ մոտեցումների հետագա մերձեցմանը և հնարավորություն կստեղծի խնդիրների առավել լայն շրջանակի վերաբերյալ միասնական դիրքորոշումների ձեւավորման եւ համատեղ գործողությունների իրականացման համար։

Հանդիպմանը մասնակցած ուժերը միմյանց միջև համագործակցության հետագա սերտացման եւ խորացման հնարավորության որևէ սահմանափակում չեն դնում։

Հայաստանի ժողովրդավարական ուժերի հարթակը բաց է բոլոր համախոհ քաղաքական և քաղաքացիական ուժերի, անհատների միանալու համար։

«Հանրապետություն» կուսակցություն

«Հանուն Հանրապետության» կուսակցության,

Եվրոպական կուսակցության,

Քրիստոնյա-Ժողովրդավարական կուսակցության

14 մայիսի 2024թ․, ք․ Երեւան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում