Սեպտեմբերի 5-ին կայացել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նիստը, որի ընթացքում ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն ընդունվել է: Ծանրամարտի ֆեդերացիայի նոր նախագահի անունն առայժմ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Լոնդոnի 2012 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանի ծանրամարտի հավաքականից մեդալ նվաճեց միայն Հռիփսիմե Խուրշուդյանը (բրոնզ):










































