Մադրիդի «Ռեալ»-ի ու Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Facebook-ի իր էջում մեկնաբանել է ստեղծված իրավիճակը: Ստորև ներկայացնում ենք ֆուտբոլիստի գրառումը թարգմանաբար:
«Այն, որ ես տխուր եմ ու ցանկանում եմ հեռանալ թիմից, մեծ աղմուկ առաջացրեց: Ինձ մեղադրում են շատ գումար պահանջելու մեջ, սակայն օրերից մի օր կերևա, որ դա չէ պատճառը: Այս պահին միայն ցանկանում եմ հավաստիացնել «Ռեալ»-ի երկրպագուներին, որ շարունակելու եմ աշխատել իմ ողջ նվիրվածությամբ, նպատակասլացությամբ ու հաղթանակի հասնելու մեծ տենչով: Իմ զգացողությունները խաղերի վրա չեն կարող ազդել: Չափից շատ հարգում եմ թեˊ ինձ, թեˊ «Ռեալ»-ին. պարզապես ինձ չեմ կարող թույլ տալ քիչ աշխատել: Գրկում եմ բոլորիդ»,- գրել է «Ռեալ»-ի հարձակվողը:








































