29-ամյա շվեդ ֆուտբոլիստ Վիկտոր Բրանշտրեմը մահացավ Շվեդիայի 4-րդ լիգայի խաղերից մեկում` անմիջապես գոլի հեղինակ դառնալուց հետո:
«Պիտի»-ի ֆուտբոլիստն ընկավ «Ումեդալենա»- դարպասը գրավելուց հետո: Ֆուտբոլիստն անմիջապես տեղափոխվեց հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չհաջողվեց:
Բրանշտրեմի՝ անգիտակից ընկնելուց հետո խաղը դադարեցվեց: Մահվան պատճառն առայժմ հայտնի չէ:








































