Իսպանական մամուլի փոխանցմամբ՝ «Վալենսիա»-ի նախագահ Մանուել Լյորենտեն համոզված չէ, որ մրցավարը ճշգրիտ որոշումներ է կայացրել երեկ տեղի ունեցած՝ «Բարսելոնա»-«Վալենսիա» հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ այդ խաղն ավարտվեց 1:0 հաշվով՝ «Բարսելոնա»-ի հաղթանակով: Հանդիպման ընթացքում «Վալենսիա»-ին հաջողվեց գրավել մրցակցի դարպասը, սակայն, գլխավոր մրցավար Պերես Լասայի նշանակման համաձայն, այդ դրվագում «Վալենսիա»-ի ֆուտբոլիստը թույլ էր տվել կանոնների խախտում:
«Շատ եմ կասկածում, որ մրցավարի գործողությունները այդ դրվագում ճիշտ էին: Միշտ, երբ մենք խաղում ենք «Ռեալ»-ի կամ «Բարսելոնա»-ի հետ, ինչ-որ նմանատիպ բան է լինում: Շատ դեպքերում նման բաները լինում են «Ռեալ»-ի դեմ խաղերում, սակայն «Բարսելոնա»-ն էլ անմասն չէ»,- ասել է Լյորենտեն:








































