Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են 40-րդ օլիմպիադային, որն ընթանում է Ստամբուլում:
5-րդ տուրում տղամարդկանց հավաքականը մրցում է Ուկրաինայի ընտրանու հետ, որը նույնպես 4-րդ տուրից հետո նույնքան հաղթանակ ուներ: Վերջինն իր պարտիան ավարտեց Վլադիմիր Հակոբյանը: Անդրեյ Վոլոկիտինի հետ պարտիան 56-րդ քայլում ոչ-ոքի ավարտվեց:
Այսպիսով` մեր ըտրանին տոնեց 5-րդ անընդմեջ հաղթանակն ու 5-րդ տուրից հետո ունի նույնքան միավոր: Հիշեցնենք, որ Ուկրաինայի հավաքականի հետ խաղում մեր հավաքականի միակ հաղթանակը տոնեց առաջատար Լևոն Արոնյանը` սպիտակ խաղաքարերով պարտության մատնելով Վասիլի Իվանչուկին: