«Ինտեր»-ի նախագահ Մասսիմո Մորատին հայտարարել է, որ իրենց թիմի առանցքային կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը պայմանագիրը կերկարաձգի եւս 2 տարով: Ուեսլի Սնեյդերը մինչեւ 2015 թվականը հանդես է գալու միլանյան ակումբում` նոր կնքված պայմանագրի համաձայն: «Ինտերի տիֆոզիներին շատ կուրախցնի իմ հայտարարությունը: Այսօր Սնեյդերը երկարաձգեց կնքված պայմանագիրը»,-ասել է Մորատին: Նա նաեւ նշել է, որ Սնեյդերը անցյալ շրջանում կարողացել է դառնալ թիմի առաջնորդը: Հիշեցնենք, որ Սնայդերը «Ռեալ»-ից «Ինտեր» է տեղափոխվել 2009-ին, եւ հենց Սնայդերի շնորհիվ առաջին մրցաշրջանում «Ինտեր»-ին հաջողվեց դառնալ «հեթ-տրիկ»-ի հեղինակ` հաղթելով Չեմպիոնների լիգայում, Իտալիայի «A Սերիա»-ի առաջնությունում եւ Իտալիայի գավաթում: Հետո Սնեյդերը իրեն գերազանց դրսեւորեց աշխարհի առաջնության ժամանակ եւ Հոլանդիայի հավաքականի հետ հասավ մինչեւ եզրափակիչ: Օգոստոս ամսին Սնեյդերը ճանաչվեց չեմպիոնների լիգայի 2009-2010 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան: