«Լոս Անջելես Լեյքերս»-ն օգոստոսի 30-ին պաշտոնապես որոշում է կայացրել Staples Center-ում տեղադրել Կարիմ Աբդուլ-Ջաբարի արձանը, ինչպես նաև անմահացնել, այսինքն՝ այլևս ոչ ոքի չտալ Շաքիլ ՕˊՆիլի 34 համարի մարզաշապիկը: Այս մասին հաղորդում է ամերիկյան մամուլը:
Աբդուլ-Ջաբարի արձանը պաշտոնապես կներկայացվի նոյեմբերի 16-ին: Նշենք, որ Աբդուլ Ջաբարը հինգ անգամ դարձել է լիգայի հաղթող, երեք անգամ՝ մրցաշրջանի ամենաարժեքավոր բասկետբոլիստ: Ինչ վերաբերում է ՕˊՆիլին, ապա նա 7 մրցաշրջան է անցկացրել թիմի կազմում և 3 անգամ հաղթող է ճանաչվել լիգայում:








































