Իսպանական մամուլի փոխանցմամբ՝ Ժոզե Մոուրինյոն՝ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչը, կարծում է, որ իր թիմն ունի բոլոր հնարավորությունները Իսպանիայի Սուպերգավաթը նվաճելու համար:
Հիշեցնենք, որ առաջին խաղում, որը տեղի ունեցավ «Բարսելոնա»-ի «Կամպ Նոու» մարզադաշտում, կատալոնական ակումբը կարողացավ առավելության հասնել հաշվի նվազագույն տարբերությամբ՝ 3:2:
«Թե ով կհաղթի այս խաղում` անպատասխան հարց է: Առաջին խաղի արդյունքը չենք կարող փոխել: Անցած առաջնությունում մենք պարտվեցինք «Բարսելոնա»-ին սեփական մարզադաշտում:
Ինչ վերաբերում է առաջիկա խաղի ծրագրերին, ամեն ինչ բարդ է: Դու կարող ես ինչ-որ ծրագիր մշակել ու փոխանցել թիմիդ՝ ի կատար ածելու, սակայն խաղի ընթացքում չստացվի, քանի որ խաղն անկանխատեսելի է. մի փոքրիկ բանն էլ կարող է վճռորոշ լինել:
Երբ նրանք պահեն գնդակը, մենք պետք է հուսալիորեն պաշտպանվենք: Իսկ երբ գնդակը մեզ մոտ լինի, պետք է լավ խաղանք ու գոլ խփենք: Մեր խաղի հիմնական ծրագիրը սա է»,- ասել է «Ռեալ»-ի մարզիչը:








































