Իսպանական մամուլի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Դավոր Շուկերը կասկած չունի, որ Լուկա Մոդրիչը «Ռեալ»-ում հասնելու է շատ մեծ բարձունքների:
«Մոդրիչի՝ «Ռեալ» տեղափոխվելն իսկական հաղթանակ է Խորվաթիայի ֆուտբոլի համար: Նա շատ տաղանդավոր է, և ես վստահ եմ, որ կվայելի երկրպագուների համակրանքն ու հարգանքը»,- ասել է Շուկերը:
Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչը Մադրիդի «Ռեալ»-ի հետ կնքել է հնգամյա պայմանագիր: Ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց իսպանական կողմը անգլիական ակումբին վճարել է 30-35 միլիոն եվրո:









































