FIFA-ի նախագահ Յոզեֆ Բլատերը որոշում է կայացրել ներդնել գոլերի տեսագրանցման համակարգերը, որոնք փորձարկում կանցնեն Ճապոնիայում կայանալիք առաջիկա ակումբային առաջնության ժամանակ:
Բլատերը հայտարարել է, որ GLT-ի օգտագործման անհրաժեշտությունը վիճելի իրավիճակներում ենթակա չէ կասկածների:
Աշխարհի ակումբային առաջնության հանդիպումներն ընդունող 2 մարզադաշտերում կօգտագոծվեն գոլերի գրանցման 2 տարբեր համակարգեր` Hawk-Eye-ը և գնդակների մեջ տեղադրված էլեկտրոնային կրինչները:
Հաղորդվում է, որ այս մեթոդներից ամենաարդյունավետը կօգտագործվի հետագայում:
Հավելենք, որ ավելի վաղ UEFA-ի նախագահ Միշել Պլատինին քննադատել է գոլերի տեսագրանցման համակարգերը:








































